Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել ավելի քան 600 բանտարկյալների ազատ արձակելու մասին: Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը, ըստ տեղական լրատվամիջոցների, կտարածվի 12 քաղբանտարկյալների վրա, որոնց մեծ մասը ճաղերի հետևում էին հայտնվել կրոնական թեմաներով ցույցերի մասնակցելու համար:
Անկախ հայացքներով հայտնի «Թուրան» գործակալության հաղորդմամբ, ազատ արձակվող կալանավորների շարքում չկա որևէ լրագրող, հայտնի քաղաքական գործիչ կամ հոգևոր առաջնորդ, թեև, ըստ իրավապաշտպանների, ադրբեջանական բանտերում քաղբանտարկյալների թիվն անցնում է 140-ից: