Մատչելիության հղումներ

Իրանի հոգևոր առաջնորդը վերջնագիր է ներկայացնում Եվրոպային


Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, Թեհրան, 23-ը մայիսի, 2018թ․
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, Թեհրան, 23-ը մայիսի, 2018թ․

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին վերջնագիր է ներկայացրել Եվրոպային՝ պահանջելով, որ եվրոպական բանկերը շարունակեն համագործակցությունը Իրանի հետ, Եվրամիությունն էլ երաշխավորի իրանական նավթի վաճառքը:

Բացի այդ, Խամենեին պահանջում է, որ Բրյուսելն անփոփոխ թողնի 2015 թվականին ստորագրված միջուկային գործարքը, որից դուրս գալու մասին Վաշինգտոնը հայտարարեց այս ամսվա սկզբին:

Խամենեին զգուշացրել է՝ եթե Միացյալ Նահանգների այդ որոշումից հետո եվրոպական երկրները արագորեն չարձագանքեն իր պահանջներին, Իրանը կարող է վերսկսել իր վիճահարույց միջուկային ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG