Մատչելիության հղումներ

2014-ին մալայզիական օդանավը խոցվել է ՌԴ ԶՈւ զենիթահրթիռային 53-րդ բրիգադի «Բուկ»-ից․ հոլանդացի դատախազներ


Ուկրաինա - Հոլանդացի քննիչները աշխատում են «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման վայրում, նոյեմբեր, 2014թ․
Ուկրաինա - Հոլանդացի քննիչները աշխատում են «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման վայրում, նոյեմբեր, 2014թ․

Դոնբասում չորս տարի առաջ կործանված մալայզիական ինքնաթիռը խոցվել էր Ռուսաստանի զինված ուժերի զենիթահրթիռային 53-րդ բրիգադին պատկանող «Բուկ» համալիրից՝ նման եզրակացության են եկել ավիաաղետը հետաքննող հոլանդացի դատախազները:

Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, 298 մարդ է զոհվել, մեծ մասը՝ Նիդերլանդների քաղաքացիներ:

Աղետը հետաքննող միջազգային քննչական խումբը, որին մասնակցում են 5 երկրների փորձագետներ, միաժամանակ պնդել է, որ քննությունը առայժմ չի կարող պատասխանել հարցին, թե հստակ՝ ով է օդանավի կործանման պատասխանատուն:

Նիդերլանդների դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ շուրջ 100 կասկածյալների ցանկ կա, կոչ անելով հնարավոր ականատեսներին օգնել քննությանը և տեղեկություններ հաղորդել՝ ով է «Բուկ»-ը Ուկրաինա տեղափոխելու և օդանավը խոցելու հրաման տվել:

Ռուսաստանը կտրականապես հերքում է իր մեղսակցությունը ողբերգական միջադեպին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG