Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Մնացականյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը, և որ կառույցի բարձրագույն ատյանում գալիք նախագահությունը Հայաստանի արտաքին քաղաքականութան գլխավոր առաջնահերթություններից է։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Զոհրաբ Մնացականյանին փոխանցել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի շնորհավորանքները և բարեմաղթանքները արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման ընթացքը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած ընդլայնված կազմով խորհրդակցության արդյունքները՝ շեշտելով, որ գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ուժերը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև գագաթաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG