ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստորագրել են համակարգված տեղեկատվական քաղաքականություն վարելու մասին փաստաթուղթ: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նա ասել է նաև, որ ԱԽ քարտուղարներն ընդունել են մի շարք փաստաթղթեր, որոնք առնչվում են ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցության զարգացմանը:
ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների ժողովին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: