Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ․ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները արգելված դեղամիջոցներ չեն օգտագործել


Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, արխիվ
Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, արխիվ

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները արգելված դեղամիջոցներ չեն օգտագործել, սակայն կազմակերպությունը շարունակելու է հետաքննությունն այս հարցով նաև ռուսաստանցի մյուս ֆուտբոլիստների մասով:

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ավելի վաղ որակազրկել էր մի քանի տասնյակ ռուսաստանցի մարզիկների՝ արգելված խթանիչներ օգտագործելու համար։ Դոպինգային սկանդալի պատճառով այս տարվա ձմեռային Օլիմպիական խաղերին ռուս մարզիկները հանդես եկան չեզոք դրոշի տակ, քանի որ ՄՕԿ-ը արգելեց Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարը, հիշեցնենք, անցկացվելու է Ռուսաստանում, այն կմեկնարկի հունիսի 14-ին Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG