Մատչելիության հղումներ

Նախարար․ Սփյուռքի նախարարությունում ևս բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր


«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրը Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է:

Օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք իր ղեկավարած նախարարությունում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր, Հայրապետյանը պատասխանեց․ - «Այո: Խոսքը մի քանի ծրագրերի մասին իմ ունեցած վերապահումներին է վերաբերում: Այս իմաստով ես արդեն իսկ խոսել եմ ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի հետ: Նա համապատասխան կերպով ուսումնասիրություն կկատարի և անհրաժեշտության դեպքում միանշանակ լիազորել եմ դիմել իրավապահ մարմնին՝ դատախազությանը, նաև անել աուդիտ»:

ՀՀ զինված ուժերում սփյուռքում ապրող երիտասարդների ծառայությունը կազմակերպելու հնարավորությանը վերաբերող հարցին նախարարն արձագանքեց․ - «Սա խնդիր է, որի շուրջ պետք է մտածենք: Բայց հարցը գտնվում է նախ և առաջ Պաշտպանության նախարարի լիազորությունների շրջանակում: Բացի այդ, դա կարող է լինել նաև քաղաքական որոշում: Այս իմաստով Սփյուռքի նախարարությունը պարզապես կարող է արձանագրել, որ կա խնդիր»:

Մխիթար Հայրապետյանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսը» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG