Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները, որը Թեհրանին ուղղված նոր պահանջներ է հնչեցրել, չի կարող ամբողջ աշխարհի փոխարեն որոշել։
«Աշխարհը այսօր չի ընդունում, որ Միացյալ Նահանգները որոշում է աշխարհի փոխարեն: Երկրները ունեն իրենց անկախությունը», - ասել է Ռոհանին իրանական լրատվամիջոցներին: «Ո՞վ եք դուք, որ որոշում եք կայացնում Իրանի և ողջ աշխարհի համար», - հավելել է Իրանի նախագահը:
Ռոհանիի այս մեկնաբանությունը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությանը, թե պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները կսահմանեն Իրանի նկատմամբ, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը։
Երեկ Վաշինգտոնում ելույթ ունենալով Heritage Foundation հետազոտական կենտրոնում՝ Փոմփեոն 12 պայման է սահմանել Իրանի համար, որպեսզի ԱՄՆ-ը համաձայնի այդ երկրի հետ նոր միջուկային գործարք կնքել։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:
Տե՛ս նաև այստեղ