Մատչելիության հղումներ

Պուտին-Ասադ հանդիպում Սոչիում


Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հանդիպում են Սոչիում, 17-ը մայիսի, 2018թ․
Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հանդիպում են Սոչիում, 17-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հինգշաբթի օրը բանակցություններ են վարել Սոչիում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահներն ընդգծել են «քաղաքական կարգավորումը վերսկսելու լրացուցիչ պայմանների անհրաժեշտությունը»:

Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինը Ասադին շնորհավորել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիայի կառավարական բանակի նշանակալի հաջողությունների կապակցությամբ:

Ասադը վերջին անգամ Պուտինի հետ Ռուսաստանում հանդիպել էր 2017 թվականի նոյեմբերին, մինչ այդ էլ՝ 2015-ի հոկտեմբերին:

Մոսկվան, որը Սիրիայում 7 տարի առաջ սկսված պատերազմում Ասադի առանցքային դաշնակիցն է, 2015 թվականից օդային գործողություններ է իրականացնում սիրիական տարածքում՝ կառավարական ուժերին օժանդակելու նպատակով:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG