Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարին և զգուշացնում է, որ կարող է պատժամիջոցներ կիրառել


Գերմանիա - «Հյուսիսային հոսք» գազատարի բաշխիչ կայան Լյուբմինում, արխիվ
Գերմանիա - «Հյուսիսային հոսք» գազատարի բաշխիչ կայան Լյուբմինում, արխիվ

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացնում է, որ Բալթիկ ծովով Ռուսաստանից Գերմանիա գազամուղի նախագիծը բարձրացնում է անվտանգության հետ կապված մտահոգությունները:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ, պետքարտուղարի փոխտեղակալ Սանդրա Օուդքըրքը երեկ Բեռլին այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարին և կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպայում Ռուսաստանի հնարավոր «վնասակար ազդեցության» պատճառով:

«Մենք ավելի շատ համոզելու ուժ ենք գործադրում, որքան հնարավոր է` դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու նախագիծը», - ասել է Օուդքըրքը՝ հավելելով, որ Կոնգրեսը գործադիր իշխանությանը իրավասություն է տվել անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ սահմանել ռուսական խողովակաշարի նախագծի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG