Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին


Պաշտոնական
Պաշտոնական

Այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մինսկում տեղի ունեցած՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախարար Մնացականյանին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG