Գյումրիի ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» խմբակցության 13 անդամներ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացրեցին։
Ընդդիմադիր «Գալլա» խմբակցությունը շտապեց հայտարարել, որ անվստահության հարցը կեղծ օրակարգ է և պահանջեց այն հանել օրակարգից ու վերջ տալ կրկեսին։
Խմբակցությունից հայտարարեցին, որ եթե այդ հարց մեկ անգամ դրվի քվեարկության, ապա մեկ տարի այլևս հնարվոր չի լինի քննարկել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը։
Մանրամասներն՝ ավելի ուշ