Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Գազայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ


Հայաստանի արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Գազայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ կողմերը պետք է պահպանեն առավել զսպվածություն և իմաստություն՝ խուսափելու իրավիճակի հետագա վատթարացումից։

«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ կողմերը պետք է խնդիրը լուծեն բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով», - գրված է ՀՀ արտգործնախարարության թվիթերյան էջում։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ պաղեստինցիների կատաղի բախումներ են սկսվել: Զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը, կան հազարավոր վիրավորներ։

Նշենք, որ առնվազն 58 պաղեստինցի է սպանվել իսրայելական զորքերի կողմից՝ Գազայի հատվածի սահմանին բախումների ժամանակ։

Բախումների առիթ է դարձել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG