Մադրիդի «Ատլետիկո» ակումբը դարձավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի հաղթող։
Չորեքշաբթի ուշ երեկոյան Լիոնում կայացած եզրափակիչում իսպանական ակումբը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսել»-ին։ Երկու գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, մեկ գնդակ էլ մրցակցի դարպասն անցկացրեց Գաբին։
Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչում «Ատլետիկո»-ն առավելության էր հասել Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ։
Անցած տարի հեղինակավոր մրցանակը նվաճել էր էանգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը և նրա կազմում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։