Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը դիմեց ոստիկանություն


Ցուցարարները՝ Երևանի քաղաքապետարանում
Ցուցարարները՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով «ձեռնարկել միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Դիմումում նշված է. - «Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Նշենք, որ ցուցարարները «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին դեպի քաղաքապետարան։ Նրանց հաջողվել ներխուժել Երևանի քաղաքապետարանի շենք։ Աշխատողները երրորդ հարկում փակեցին նրանց ճանապարհը։

Ցուցարարները պահանջում են հանդիպում Տարոն Մարգարյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG