Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ Ազգային ժողովի մանդատներ են տրամադրվել․
- Մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ ընտրված և նշանակված Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ Ալեն Սիմոնյանին («Ելք» դաշինք);
- Մայիսի 1-ին հրաժարական ներկայացրած Գրիգոր Ավալյանի փոխարեն՝ Հակոբ Հակոբյանին (ՀՀԿ);
- Մայիսի 3-ին հրաժարական ներկայացրած Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին (ՀՅԴ);
- Մայիսի 11-ին առաջին փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի փոխարեն՝ Հրաչյա Հակոբյանին («Ելք»);
- Մայիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին («Ելք»);
- Մայիսի 12-ին արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյան փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին («Ելք»):
Այս մասին Ֆեյսբուքում հաղորդում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: