Հյուսիսային Կորեան կասեցրել է Հարավային Կորեայի հետ այսօր նախատեսված բարձր մակարդակով բանակցությունները՝ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների պատճառով:
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը նաև կասկած է հայտնել, թե արդյոք մեկ ամսից նախատեսված հանդիպումը Հյուսիսային Կորեայի ու Միացյալ Նահանգների ղեկավարների միջև կկայանա: