Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Ըստ հաղորդագրության՝ «հանդիպմանը քննարկվելու են ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները»: