Մատչելիության հղումներ

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական տվեց, նոր ռեկտոր կընտրի նոր խորհուրդը


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

Սահակ Մինասյանը Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկումների արդյունքում հրաժարական է տվել Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնից: Այդ մասին նրանք հայտնեցին երեքշաբթի օրը Գյումրիում ասուլիսի ժամանակ:

Կրթության և գիտության նախարարը հայտնեց, որ նաև բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականից հետո լուծումը հետևյալն է՝ պետք է ձևավորվի Շիրակի պետհամալսարանի կառավարման նոր խորհուրդ, որը պետք է ընտրի նոր ռեկտոր:

Մինչ նոր ռեկտորի ընտրությունը ռեկտորի պարտականությունները կկատարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Հիշեցնենք, Շիրակի պետհամալսարանի մի խումբ ուսանողներ, աշխատանքից ազատված դասախոսներ ու քաղաքացիական ակտիվիստներ բուհի հանրապետական ռեկտորի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին անցկացնում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG