Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը ողջամտություն կցուցաբերի»


Մեծ Բրիտանիա - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում Chatham House-ում, Լոնդոն, 14-ը մայիսի, 2018թ․
Մեծ Բրիտանիա - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում Chatham House-ում, Լոնդոն, 14-ը մայիսի, 2018թ․

Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթի ժամանակ խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և միջազգային օրակարգին առնչվող մի շարք հարցերի մասին, անդրադարձել է նաև հարևան երկրի՝ Հայաստանի հետ հարաբերություններին:

«Թուրքիան սատարում է Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարօրությանը ուղղված բոլոր ջանքերը: Այս դրական պատկերից դուրս մնացած միակ երկիրը Հայաստանն է: Մենք սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում և ողջամտություն կցուցաբերի», - Anadolu գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով երկկող հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին, հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստ է ընդառաջ գնալ, «եթե Հայաստանը հրաժարվի տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, սահմաններին ուղղված սխալ մոտեցումներից և ցանկանա նոր էջ բացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG