Մատչելիության հղումներ

Մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու․ Փաշինյան


Վարչապետի խոսքով, եթե Հայաստանն ու Իրանը ունեն կամք՝ որևէ խնդիր լուծելու, ապա կլուծեն այդ խնդիրը:

Տնտեսական հարաբերությունները չեն արտահայտում այն մթնոլորտը, որն իրականում կա Հայաստան-Իրան հարաբերություններում: Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, այս ոլորտում շատ մեծ անելիքներ կան, քանի որ կան նախագծեր, որոնք, չեն իրագործվում, դանդաղ են իրագործվում, կամ իրագործվում են ոչ այն ծավալով, որով կարող են իրագործվել:

«Օրինակ անհասկանալի է Մեղրիի հէկ-ի շինարարության չսկսվելը մինչև այս պահը, չնայած շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է վաղուց: Մեր խնդիրն է էականորեն ակտիվացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, որովհետև կարծում եմ, որ այդ հարաբերությունների զարգացումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի շահերից», - ասել է վարչապետը:

Պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազի տրանսֆերի մասին հարցին, Փաշինյանն ասաց․ - «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որվհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք էդ խնդիրը կլուծենք»:

Նրա խոսքով Իրանի հետ համագործակցության ընդլայնման հանրավորություն կա ռազմատեխնիկական, էներգետիկայի, տուրիզմի ասպարեզում:

«Մենք հյուս ունենք, որ իրանական ներդրումներ կգան Հայաստան: Մենք մտադիր ենք լրջորեն ուսումնասիրել և վերացնել ներդրումների այսպիսի հոսքի համար առկա բոլոր խոչընդոտները», - ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ հույս ունի էականորեն մեծացնել գյուղմթերքի, մասնավորապես՝ մսի արտահանումը դեպի Իրանի իսլամական հանրապետություն:

«Կարճ ասած՝ շատ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, և հույս ունենք, որ այդ էներգիան և մղումը բարյացակամորեն կընդունվի Իրանի բարեկամ ժողովրդի և կառավարության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG