Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը այցելում է Պեկին, Մոսկվա և Բրյուսել՝ միջուկային համաձայնագրի հարցով


Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիին: Սա Զարֆի դիվանագիտական շրջագայության առաջին փուլն է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս 2015-ի միջուկային համաձայնագրից: Զարիֆի խոսնակը հայտարարել է, որ շրջագայության ընթացքում նա ծրագրում է այցելել նաև Մոսկվա և Բրյուսել՝ փորձելով փրկել միջուկային համաձայնագիրը:

Չինաստանը հաստատել է, որ բանակցությունների օրակարգում է նաև Իրանի միջուկային համաձայնագրի հարցը:

«Ինչպես մեր երկրի նախագահն ասել է՝ մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին», - այսօր հայտարարել է Մոհամադ Ջավադ Զարիֆը, - «Եթե միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի, Իրանի ժողովրդի շահերը պետք է պաշտպանվեն»:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր վերահաստատել է, որ Թեհրանը դուրս չի գա միջուկային համաձայնագրից, եթե իր շահերը պաշտպանվեն:

Մայիսի 9-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարեց 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG