Մատչելիության հղումներ

Ցուցարարները հայտարարում են, որ ծրագրում են շարունակել բողոքի ցույցերը Թբիլիսիում


Ցուցարարները փակել են Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկը, 12-ը մայիսի, 2018թ․
Ցուցարարները փակել են Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկը, 12-ը մայիսի, 2018թ․

Թմրամիջոցների օգտագործման դեմ ոստիկանության գործողություններից դժգոհող ցուցարարները հայտարարել են, որ ծրագրում են այսօր էլ շարունակել բողոքի ցույցերը:

Ցուցարարներից մեկը լրագրողներին հայտնել է, որ իրենք ոստիկանների գործողությունները «սադրանք» են համարում: Սակայն ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել, երբ ոստիկանները ապամոնտաժել են խորհրդարանի շենքի առջև տեղադրած նրանց վրանները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վրանների ապամոնտաժման ընթացքում թմրանյութերի ազդեցության տակ գտնվող երեք մարդու է ձերբակալել:

Վրանները տեղադրվել էին երեկ երեկոյան այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ բողոքելու մայրաքաղաքի երկու հայտնի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած գործողությունների դեմ, որոնք ոմանք համարում են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում:

Վերջին շաբաթներին Թբիլիսիում թմրանյութերի օգտագործման հետևանքով մի քանի մարդ է մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG