Մատչելիության հղումներ

«Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված Վահե Մկրտչյանն ազատ արձակվեց


Վահե Մկրտչյանը՝ ազատ արձակվելուց րոպեներ անց
Վահե Մկրտչյանը՝ ազատ արձակվելուց րոպեներ անց

«Արժեքների հեղափոխության» գործով 2013 թվականին 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանն այսօր ազատ արձակվեց: «Ազատության» հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ ազատ է արձակվել վաղաժամ ազատ արձակվելու իր դիմումի հիման վրա:

«Բոլորն էլ՝ ադմինիստրացիան նշում էին, ասում էին՝ դու առանձնահատուկ կալանավոր ես եղել: Ինչ շփում եղել ա՝ միշտ մարդկային», - ասաց Մկրտչյանը՝ շարունակելով․ - «Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը ինձ արդեն հանձնաժողովը ստեղի ևս մի անգամ կտրել էր: Էս անգամ ուղղակի չէին կարա իրանք չանեին: Իրանք տենց էլ ասեցին: Ես ասեցի, որ պիտի արդարացվեմ: Իրենք ասացին՝ մենք քեզ արդեն ազատում ենք: Ես ասացի, որ որպես ադալժենի չեմ ընդունում, դուք չէիք կարա չանեիք դա, որովհետև իրավիճակ ա փոխվել:Հետո դա ինձ ադմինիստրացիայից մեկն էլ ասաց: Ու բնական է օրենքով հասնում էր, պիտի անեին»:

Մկրտչյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը․ - «Նիկոլ Փաշինյանը շատ մեծ բան կատարեց, շատ լավ կատարեց ամեն ինչը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG