Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ


Տարոն Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այդ մասին Երևանի քաղաքապետը ասաց այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր հրաժարականի պահանջին, Մարգարյանը պատասխանեց. - «Մեր օրակարգում նման հարց չի քննարկվում։ Քաղաքապետարանն իր հունով իր ծրագրերն իրականացնում է»։

Հիշեցնենք՝ «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները երեկ հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև ու պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնության անդամները քաղաքապետարանի առջև հայտարարեցին, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին Ավան վարչական շրջանում ծեծի են ենթարկել հենց Տարոն Մարգարյանի թիմակիցներն ու մերձավորները: Հետո հիշատակեցին քաղաքային բյուջեից կատարված մի քանի գնումներ, օրինակ՝ ավելի քան 30 մլն դրամով գնված կոնյակն ու կոնյակի բաժակները, «Էրեբունի Երևան» տոնակատարությունների համար ծախսված 80 մլն դրամի հատկացումը, թափառող շների դեմ պայքարելու համար ծախսված տարեկան մինչև 220 մլն դրամը: Նաև հայտարարեցին, որ քաղաքապետի ամսական 575 հազար դրամ աշխատավարձն ու հայտարարագրված ունեցվածքի չափը կասկածի տեղիք են տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG