Իրաքի զինված ուժերը ԱՄՆ դաշնակից սիրիական ընդդիմադիր ստորաբաժանումների հետ համատեղ կարողացել են գերեվարել «Իսլամական պետություն» խմբավորման հինգ բարձրաստիճան ղեկավարների: Այդ մասին հաղորդել է Իրաքի պետական հեռուստատեսությունը:
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ «Իսլամական պետության» ղեկավարները գերեվարվել են մայիսի 10-ին իրականացված հատուկ գործողության ընթացքում:
«Սա ծանր հարված է «Իսլամական պետության» համար», - նշել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի խոսնակ գնդապետ Ռայան Դիլոնը:
Իրաքյան և ամերիկյան աղբյուրները, սակայն, հատուկ ընդգծում են, որ «Իսլամական պետություն» խմբավորման հիմնադիր Աբու Բաքր ալ-Բաղդադին ձերբակալվածների թվում չէ: