Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարները կհանդիպեն հունիսի 12-ին


Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունիսի 12-ին Սինգապուրում կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունի հետ:

«Այսքան սպասված հանդիպումը նախատեսված է Սինգապուրում, մենք երկուսով կփորձենք շատ կարևոր քայլի դիմել հանուն համաշխարհային խաղաղության»,- Թվիթերի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը:

Ժամեր առաջ Հյուսիսային Կորեայի բանտից ազատ են արձակվել ԱՄՆ երեք քաղաքացիներ: Դա գնահատվել է իբրև կարևոր քայլ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG