Մատչելիության հղումներ

Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար


Էդուարդ Աղաջանյան, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից
Էդուարդ Աղաջանյան, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Որոշումը հրապարակված է Հայաստանի կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:

Էդուարդ Աղաջանյանը 30 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված կենսագրական տվյալների համաձայն, Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետի բակալավրի և ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետի մագիստրոսի կոչումներ ունի: 2014 - 2017 թվականներին զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

Սա վարչապետի պաշտոնում Փաշինյանի կատարած առաջին նշանակումն է:

Նույն օրը նա որոշումներ է ստորագրել վարչապետի աշխատակազմ ստեղծելու և Ավետիս Բերբերյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին:

Ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընտրվեց և Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG