Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորում է Հայաստանի վարչապետին


ԱՀՀ համանախագահ Էնթոնի Բարսամյան, արխիվ
ԱՀՀ համանախագահ Էնթոնի Բարսամյան, արխիվ

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեծարգո վարչապետ Փաշինյան, Ամերիկայի հայկական համագումարի անունից շնորհավորում ենք Ձեզ և Հայաստանի ժողովրդին `Հայաստանի վարչապետի ընտրվելու կապակցությամբ: Ողջունում ենք Հայաստանի ժողովրդավարության դրսևորումը գործողության մեջ», - ասված է ԱՀՀ համանախագահներ Էնթոնի Բարսամյանի, Վան Գրիգորյանի և նախագահ Քերոլին Մուգարի ուղերձում:

«Սա իսկապես Հայաստանի պատմության ուշագրավ ու որոշիչ պահ է: Հատկապես հպարտ ենք ոչ բռնի, ժողովրդավարական փոփոխություններին ցուցաբերած Ձեր նվիրվածությամբ, ինչը պատիվ բերեց համայն հայությանը: Քանզի կառավարման խորհրդարանական համակարգին անցումը շարունակվում է, Հայկական համագումարը կշարունակի կոչ անել Միացյալ Նահանգների կառավարությանը ` անել ավելին, ամրապնդելու և զարգացնելու Ամերիկայի ու Հայաստանի միջև հույժ կարևոր հարաբերությունները: Ամերիկայի հայկական համագումարի անունից ողջ երկիրը ներկայացնելու գործում մաղթում ենք Ձեզ ամենայն հաջողություն` հանուն ժողովրդի և ազգի», - ասված է ուղերձում:

Ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընտրվեց և Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG