Մատչելիության հղումներ

Ղազախստանում բողոքի ցույցեր են


Ղազախստան - Բողոքի ցույցը Ալմաթիում, 10-ը մայիսի, 2018թ.
Ղազախստան - Բողոքի ցույցը Ալմաթիում, 10-ը մայիսի, 2018թ.

Այսօր Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ակտիվիստների, ովքեր երթեր են անցկացրել քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Բողոքի ակցիաները տեղի են ունեցել մայրաքաղաք Աստանայում և երկրի ամենախոշոր քաղաք Ալմաթիում: Ցուցարարները երթերին դուրս են եկել «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ամո՛թ կառավարությանը» և «Վե՛րջ կտտանքներին» կարգախոսներով:

Աստանայում և նախկին մայրաքաղաք Ալմաթիում ոստիկաններն անմիջապես միջամտել և ցրել են ցուցարարներին ու բերման ենթարկել մեծ թվով քաղաքացիների, այդ թվում՝ երթերի պահին փողոցներում հայտնված պատահական անցորդների:

Նախօրեին իրավապաշտպաններն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ ոստիկաններն ընդդիմության ակտիվիստներից պահանջել են զերծ մնալ չարտոնված երթերից, նախազգուշացնելով, որ դրանց կազմակերպիչներին պատասխանատվության կենթարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG