Մատչելիության հղումներ

Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Լիտվայի վարչապետ Սաուլիսուս Սկվերնելիսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Անկեղծորեն մաղթում եմ ամենայն հաջողություն՝ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը գլխավորելու բարդ գործում: Մենք շահագրգիռ ենք Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ակտիվ զարգացման հարցում՝ ինչը դրական կազդի մեր երկու երկրների բարգավաճման և երկկողմ առևտրաշրջանառության աճի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև երկխոսությանը, որը ուղղված է Ձեր երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը: Մենք ողջունում ենք 2017-ի նոյեմբերին ստորագրված ամապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը, ինչը նոր ուժեղ ազդակ կհանդիսանա բոլոր՝ վերը նշված նպատակների իրագործման համար», - ասված է Լիտվայի վարչապետի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG