Մատչելիության հղումներ

«Մենք պատրաստ ենք աշխատել Փաշինյանի կառավարության հետ». ԱՄՆ դեսպան


«Մենք բոլորի նման ոգեշնչված ենք Հայաստանում վերջին օրերի խաղաղ զարգացումերով և խաղաղ հանգուցալուծումով», - այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսը։

«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին Ազգային ժողովի կողմից Հայաստանի Սահմանադրության համաձայն վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ՝ ձևավորումից հետո և շարունակել մեր գործընկերությունը Հայաստանի Հանրապետության հետ», - ասաց դեսպանը՝ շարունակելով. - «Այժմ կամուրջներ կառուցելու ժամանակն է, պետք է թուլացվի լարվածությունը և կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահանջում և որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ։ Առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և ավելի ազատ տնտեսության ձևավորման հարցերում»։

Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանը ժողովրդական շարժման առաջնորդ, ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ընտրեց, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը իր հրամանագրով նշանակեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG