Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ում կարևորել են Հայաստանի հետ ինտենսիվ համագործակցության շարունակումը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ:

«Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ», - ասված է Փաշինյանին Խաչատուրովի հղած ուղերձում:

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր քաղաքական փորձը և համաժողովրդական աջակցությունը թույլ կտան Ձեր գլխավորած կառավարությանը կարճ ժամանակահատվածում իրականացնել ներկայացրած բարեփոխումները, որոնց արդյունքը կդառնա Հայաստանի բազմակողմ զարգացման հզոր ցատկը, միջազգային հարթակում իր դիրքի հետագա ամրապնդումը», - ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի կողմից ընտրվեց և Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG