Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:
Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները:
Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ: