Մատչելիության հղումներ

Կառավարության և վարչապետի աշխատակազմի մի շարք պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից


Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելուց առաջ Կարեն Կարապետյանը որոշումներ է ստորագրել Վահե Ստեփանյանին կառավարության աշխատակազմի ղեկավարի, Ալեքսան Հարությունյանին՝ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի, Վլադիմիր Հակոբյանին՝ վարչապետի օգնականի պաշտոնակատարի, Միքայել Հարությունյանին՝ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի, Զոյա Բարսեղյանին՝ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոններից ազատելու մասին: Որոշումները հրապարակված են կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG