Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց և նշանակվեց Հայաստանի վարչապետ


Թեև ԱԺ նիստերի դահլիճի լուսատախտակին կողմ քվեարկածների թիվը 58 է, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր կողմ քվեարկությունն այնտեղ արտացոլված չէ, և նրա ձայնը գումարվեց
Թեև ԱԺ նիստերի դահլիճի լուսատախտակին կողմ քվեարկածների թիվը 58 է, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր կողմ քվեարկությունն այնտեղ արտացոլված չէ, և նրա ձայնը գումարվեց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտրվեց Հայաստանի վարչապետ:

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Նրան սատարում էին Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը որոշել էր օժանդակել Փաշինյանի ընտրությանը:

Այսօր ավելի ուշ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

Փաշինյանը, հիշեցնենք, մայիսի 1-ին խորհրդարանում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG