Ակնկալվում է, որ այսօր Ռուսաստանի Պետդուման վերստին հավանություն կտա Դմիտրի Մեդվեդևի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:
Երեկ չորրորդ անգամ ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը՝ Վլադիմիր Պուտինը կրկին առաջարկել էր Մեդվեդևին շարունակել կառավարության ղեկավարումը:
Այժմ Մեդվեդևը հանդիպումներ է անցկացնում խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է կազմում Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: