Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Հանրապետական խմբակցության նիստը


Հանրապետական կուսակցությունում տեղի է ունեցել գործադիր մարմնի նիստն, այն վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ այժմ խմբակցության նիստն է ընթանում։

Իշխող ուժը քննարկում է վարչապետի քվեարկության հարցը՝ թե վաղն ով, ինչպես է քվեարկելու։

Հիշեցնենք՝ իշխող Հանրապետականն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ իրենց ձայներով կօժանդակեն, որպեսզի վաղը Հայաստանն ունենա վարչապետ:

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները:

41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG