Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կզղջա, եթե դուրս գա Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրից. Ռոհանի


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ-ն կզղջա, եթե դուրս գա 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից:

Մայիսի 6-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում, Ռոհանին ասել է, որ Թեհրանը Դոնալդ Թրամփի որոշմանը հակազդելու պլաններ ունի և որ ինքը անհրաժեշտ հրահանգներ է տվել Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է նշանակել մայիսի 12-ը, եթե մինչ այդ համաձայնագիրը վերանայելու որոշում չընդունվի, ԱՄՆ-ն դուրս կգա համաձայնագրից:

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց:

Դոնալդ Թրամփը դա ահավոր վատ համաձայնագիր է համարում և պահանջում է վերանայել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG