Միացյալ Նահանգները դատապարտել է Ռուսաստանում «խաղաղ ցուցարարների» ձերբակալությունները և կոչ արել իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել նրանց։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը Թվիթերի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է․ - «Քաղաքական լիդերները, ովքեր վստահ են իրենց լեգիտիմությանը, չեն ձերբակալում խաղաղ ընդդիմադիրներին՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար»։
Եվրամիությունը ևս դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները և նրանց նկատմամբ կիրառված կոշտ ուժն՝ այն որակելով սպառնալիք խոսքի և հավաքների ազատությունը:
Հիշեցնենք՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ երեկվանից ամբողջ Ռուսաստանով մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել, բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ։
Սանկտ-Պետերբերգում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կոշտ ուժ են կիրառել, ինչպես նաև ռետինե մահակներ։