Պենտագոնը նոր ծովային հրամանատարություն է ձևավորել, որի նպատակն է հզորացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայությունը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում:
«Գերտերությունների միջև ուժային մրցակցությունը վերսկսվել է, Ռուսաստանի աճող ներկայությունը հարկադրում է ՆԱՏՕ-ին ուշադրությունը կրկին բևեռել Ատլանտյանի վրա», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոննի Մայքլը:
«Նոր հրամանատարությունը կազմելու է տրանսատլանտյան անվտանգության առանցքը», - հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:
Պենտագոնի այս քայլը արտացոլում է Եվրոպայում և ՆԱՏՕ-ում աճող անհանգստությունը ատլանտյան տարածաշրջանում Ռուսաստանի աճող ներկայության և ռուսական նավերի իրականացրած պարեկային շրջագայությունների կապակցությամբ:
Վերջին տարիներին ոուսաստանյան ռազմածովային նավերը պարեկություն են իրականացնում Բալթիկ ծովում, Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերում: