Մատչելիության հղումներ

Զախարովա. «Ղարաբաղի հարցում պետք է սպասել, որ Հայաստանի քաղաքական իրավիճակը կայունանա»


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ:

Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Մոսկվան չի վերանայի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Մենք այս հարցում ունենք մեր հետևողական դիրքորոշումը և շարունակելու ենք կողմերին մեր աջացկությունը ցուցաբերել, սակայն անհրաժեշտ է սպասել, որ նախ կայունանա Հայաստանի քաղաքական իրավիճակը»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է և հավանություն կտա լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի հակամարտող կողմերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG