Մատչելիության հղումներ

HSBC-ի մասնաճյուղի վրա հարձակում գործած անձը ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է. ոստիկանություն


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ, այսօր «HSBC բանկ Հայաստան»-ի երևանյան մասնաճյուղերից մեկի վրա զինված հարձակում կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

«Դեպքի հանագամանքները պարզվում են: Կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդեց, որ այսօր ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Ըստ ոստիկանության, ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG