Մատչելիության հղումներ

Զինված հարձակում HSBC-ի Կոմիտասի մասնաճյուղի վրա․ մեկ մարդ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել


Այսօր «HSBC բանկ Հայաստան»-ի երևանյան մասնաճյուղերից մեկի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել:

«Այսօր ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել: Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն», - հաղորդում է Ոստիկանության լրատվական վարչության պետը:

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն, գրում է Ահարոնյանը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG