Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող կուսակցությունը Էրդողանին առաջադրեց հունիսի 24-ի արտահերթ ընտրություններում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջադրեց գործող առաջնորդ Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:

Որոշմանը կողմ են քվեարկել իշխող խմբակցության բոլոր՝ 316 պատգամավորները: Էրդողանի թեկնածությունը սատարում է նաև ծայրահեղ աջակողմյան «Ազգային շարժում» կուսակցությունը:

Հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն իր թեկնածուի անունը կհրապարակի մինչև այս շաբաթավերջ:

Հիշեցնենք, Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նշանակված էին հաջորդ տարվա նոյեմբերին, սակայն անցած ամիս երկրի նախագահը պնդեց, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները: Դրանք, ըստ օրենսդրության, ուժի մեջ կմտնեն համապետական ընտրություններից հետո միայն:

Ըստ փորձագետների, արտահերթ ընտրությունները միայն մեկ նպատակ ունեն՝ է՛լ ավելի ամրապնդել գործող Ռեջեփ Էրդողանի դիրքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG