Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը, թե անցած գիշեր Աղդամի շրջանում հայկական ուժերը կրակ են բացել խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան:
Ստեփանակերտը վստահեցնում է, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում: