ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչում մայիսի 26-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կհանդիպեն «Ռեալ» (Մադրիդ) և «Լիվերպուլ» ակումբները:
Կիսաեզրափակիչում իսպանական ակումբը երկու հանդիպումների արդյունքներով առավելության հասավ Մյունխենի «Բավարիա»-ի, անգլիական թիմը՝ Հռոմի «Ռոմա»-ի նկատմամբ:
Այսօր ուշ երեկոյան նախատեսված են Եվրոպայի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչի «Ատլետիկո» (Մադրիդ) - «Արսենալ» և «Զալցբուրգ» - «Մարսել» պատասխան հանդիպումները: Անգլիական և իսպանական թիմերի առաջին հանդիպումը Լոնդոնում ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, ֆրանսիական ակումբը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել ավստրիական թիմի նկատմամբ:
Այս մրցաշարի եզրափակիչը կայանալու է մայիսի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: