Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG