Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է եղել նաեւ հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին: