Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին


Մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլին ևս «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, այսօր «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր հաղթանակը ժողովրդինն է, երկրորդ անգամ ևս կողմ ենք քվեարկելու: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- հայտարարեց Ծառուկյանը:

Նշենք, որ րոպեներ առաջ ԱԺ մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG